Вход

Регистрация
Главная
 
Շնորհավոր Ամանոր 
Կայքի քարտեզ
Թեմաներ
ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ [4]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [6]
Հարցեր
Ամանորյա հաղորդումներ դիտում եք

Результат опроса Արդյունք Все опросы нашего сайта Արխիվ

Պատասխանել են: 74
Հղումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոց-վարժարան

Գրադարան
Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter
Rouben Hakhverdyan
FLAG COUNTER
free counters
ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿ` ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ Ամանորյա նվերների հետ սովորաբար բացիկներ էլ են ընծայում` լի հազարավոր բարեմաղթանքներով: Բացիկն էլ ավելի հաճելի է դարձնում ինչպես նվերը, այնպես էլ ընծայման ոճը: Փորձենք նման մի տոնական բացիկ պատրաստել սեփական ձեռքերով: Դրա համար հարկավոր կլինի ձեռքի տակ ունենալ. 10X15 սմ չափերով կալկա 10X15 չափերով հարթ, առանց նախշերի վարդագույն բացվող բացիկ (կամ սովորական ստվարաթուղթ) աստղաձեվ կտրիչ (пробойник) քորոց սրածայր ասեղ վառ կանաչ գույնի թել մանուշակագույն փայլուն թիթեղիկներ (пайетки) սպիտակ փայլուն աստղաձեվ թիթեղիկ շաբլոն
 
1. Նախ եվ առաջ, շաբլոնը գծագրեք կալկայի վրա, վերջինս անշարժ պահեք բացիկի երեսին եվ կտրիչով կտրեք աստղաձեվ մասը:
2. Քորոցի օգնությամբ բացիկի համապատասխան մասերում, այսինքն` ըստ կալկայի վրա նշած կետերի, անցքեր բաց արեք:
3. Ասեղի վրա անցկացրեք կանաչ թելը եվ ծայրին հանգույց արեք: Ասեղն անցկացրեք բացիկի վրայի վերին ձախ անցքից այնպես, որ հանգուցված մասը մնա հետեվում:
4. Ասեղն անցկացրեք նույն հորիզոնականի աջ անցքով` ստանալով տոնածառի առաջին շարքը, ապա կրկին անցկացրեք ձախ կողմի հաջորդ անցքով, վրան մի փայլուն թիթեղիկ անցկացրեք եվ հետո միայն անցեք աջ կողմի անցքով:
5. Նույն սկզբունքով շարունակեք բացիկի վրա շարքեր ստանալ այնքան ժամանակ, մինչեվ ծառն ամբողջությամբ ավարտվի: Ընթացքում մի մոռացեք նաեվ փայլուն թիթեղիկների մասին: Ընդ որում, որքան թելի գիծն ավելի երկարի, այնքան կարող եք դրանց թիվը մեկ շարքի վրա ավելացնել: Վերջացնելուց հետո թելն ամրացրեք բացիկի հակառակ կողմում: 6. Բացիկը բացելով` ներսի կողմում ամրացրեք փայլուն աստղաձեվ թիթեղիկն այնպես, որ փակելու դեպքում այն երեվա բացիկի արտաքին կողմում բացված աստղաձեվ անցքից: Ահա եվ վերջ, բացիկը պատրաստ է!
27.12.07 ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ Շարունակում ենք բարձր պահել տոնական տրամադրությունը! Ահա մի քանի ներկելու նկարներ, որոնք կարող եք տպել ու գունավորել` հաճելի ժամանակ պարգեվելով եվ ձեզ, եվ ձեր երեխաներին...


Ա. Ս. 26.12.07 ՏՈՆԱԾԱՌԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ` ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ Տոնածառ զարդարելը, ինչ խոսք, բոլորիս համար էլ շատ-շատ հաճելի գործ է, գուցե` ամենահաճելին բոլոր տոնական նախապատրաստությունների շարքում: Սակայն այն կարող է էլ ավելի հաճելի դառնալ, եթե փորձեք որոշ խաղալիքներ սեփական ձեռքերով պատրաստել: Դա, փաստորեն, կդառնա միմիայն ձեր յուրօրինակ ու անկրկնելի տոնածառը... Օրինակ, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է շատ գեղեցիկ խաղալիքներ պատրաստել մակարոնեղենից: Ձեր փոքրիկների հետ միասին գործի դրեք ձեր երեվակայությունն ու ձեվավոր մակարոններից տարաբնույթ ֆիգուրներ կազմեք: Կարող եք նաեվ դրանք ներկել արծաթագույն կամ ոսկեգույն, ցողել արհեստական եղյամով, ու ձեր տոնածառը կշողա բազմերանգ փաթիլներով: Կարելի է նաեվ ստվարաթղթից տոնածառի պարզ շաբլոն պատրաստել, որի օգնությամբ երեխան կկարողանա գունավոր թղթերից տոնածառներ կտրատել: Իսկ զարդարելու համար շատ հարմար կլինեն տան ծակուծուկերում պահված բազմերանգ ու բազմատեսակ կոճակները: Թող ձեր երեխան իր իսկ ձեռքերով ու իր իսկ ճաշակով դրանք ամրացնի տոնածառներին: Շատ գեղեցիկ արդյունք կստանաք նաեվ, եթե միագույն, գունավոր կամ նախշազարդ ստվարաթղթերից աստղիկներ կտրատեք, դրանք երկու-երկու դնեք իրար վրա (նախընտրելի է, որ աստղի երկու հակառակ երեսները տարբեր լինել) ու եզրերը կարեք կոնտրաստային գույներ ունեցող թելերով:
Մուտք
Հյուր

Նամակներ:

Խումբ:
Հյուրեր
Ժամանակ:05:44

Հյուր, մենք ուրախ ենք ձեզ տեսնել: Խնդրում ենք, գրանցվեք
կամ ներս մտեք!

Մուտք
Նոր Տարի

Картинка Елки

Ձմեռ Պապ
Տոնածառ
http://ne-gnevi-boga.at.ua/ELKA.gif
http://ne-gnevi-boga.at.ua/
AMANORI.DO.AM


Կոդ:

Վիճակագրություն

Copyright © Հայկ Սերգեյան 2024