Իտալիան Սուրբ Ծննդյան տոնր նշում
է կաթոլիկ օրացույցով` դեկտեմբերի 25-ին, և քրիստոնեական աշխարհի այդ կարևոր իրադարձությունը
համընկնում է Հռոմեական կայսրության կարևոր տոներից մեկի` Սատուրնալիամիի հետ: Այդ
օրը հին աշխարհը տոնում էր ձմեռային արևադարձը` օր, երբ վերածնվում է Արևը: Մինչև
այսօր էլ իտալացիները չեն մոռացել այդ տոնը և Ծննդյան տոներին մեծ ծղան (վառելափայտի
կտոր) են կրակի տալիս, որը պետք է վառվի մինչև Նոր տարին: Այս հեթանոսական տոնի
համաձայն, ծղանի վառվելը նշանակում էր ազատվել բոլոր վատ բաներից, չարի ոչնչացում
և հին տարվա ճանապարհում: Ըստ լեգենդի` Կույս Մարիամը կեսգիշերվա պատարագին մտնում
էր աղքատ մարդկանց տները` տաքացնելու նորածին Հիսուսին վառվող ծղանից դուրս եկող
ջերմությամբ: