Նոր Տարի
Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական
Խնդուն մանկան ես նման:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Հեռուներից ես եկել,
Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ,
Շուրջդ երգ, պար են բռնել:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Բռնենք շրջան ծափ-պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ մեր լավ տոնածառ,
Շնորհավոր Նոր տարի:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի,
Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի: